avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
15.07.2026 14:28
«Դիսնեյլենդին ալտերնատիվ ենք առաջարկում, հայկական այլընտրանք»։


«Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, ինչպես իրենց կարգախոսում է հնչում, կենցաղ է վերադարձնում ազգայինը․ հուլիսի 18-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում տեղի կունենա ազգային մշակույթի ու ծեսերի վերածննդին նվիրված իրադարձություն։ «Վարը վարենկը» կնշի իր հիմնադրման 5-ամյակը՝ «Արի խաղանք չուր իրիկուն» խորագրի ներքո։

Կրթամշակութային հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սամվել Հարությունյանը «Ուրիշ նորություններում» բացատրել է՝ ինչ է նշանակում «վարը վարենկ»-ը, միջոցառման խորագիրը և ինչ է սպասվում հուլիսի 18-ին.

«Հնում «խաղ խաղալ» ասելով հասկանում էին և՛ պարելը, և՛ երգելը, և՛ միասին ուրախ ժամանակ անցկացնելը։ Մենք մարդկանց կոչ ենք անում գալ ու մինչև իրիկուն խաղալ մեզ հետ։ Տոնի ընթացքում փորձելու ենք կենդանացնել ու մեր կենցաղ վերադարձնել ազգային ծիսական կերպարներին՝ Պաս պապին, Ուտիս տատին, Կաղանդ պապին և Արուս-Տիկնիկին։ Թեև նրանք այսօր այնքան էլ հայտնի չեն, բայց չափազանց գեղեցիկ ու հետաքրքիր կերպարներ են։ Մենք փորձում ենք նրանց հետ բերել մեր կենցաղ և քիչ-քիչ «Դիսնեյլենդին» ինչ-որ ալտերնատիվ առաջարկել։ Մեր մշակույթն այդ ամեն ինչն ունի, ու մեր նպատակն է սեփական, հայկական արմատներով արժեքները վերականգնելն ու հանրայնացնելը»։


🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM |
գրեք մեզ
👍 3
1
😍 1
54

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

645
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram