avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
13.07.2026 14:19
«Մեծ հաղթանակը մեծ թիմի աշխատանքի արդյունքն է»։


Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ հարցազրույցում բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը, ամփոփելով մինչև 16 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի պատանեկան հավաքականի հաղթանակը ընդգծեց, որ հաղթանակը մրցաշարում պատահական չէր։

«Եվրոպայի առաջնության նման մրցաշար Հայաստանն արդեն ընդունել էր, ու մենք ապացուցել էինք, որ կարող ենք բարձր կարգի մրցումներ ընդունել ու անցկացնել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի պատանեկան հավաքականի հաղթանակին, ապա կնշեմ ոչ միայան բասկետբոլիստների, այլ նաև գխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանի, ֆեդերացիայի ամբողջ անձնակազմի կատարած աշխատանքը։ Մենք արեցինք ամեն ինչ թիմի հաջողությունն ապահովելու համար, թիմն էլ հրաշալի մրցաշար անցկացրեց ու հաղթեց»։


🎦 զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM
4
👍 2
2 127

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

645
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram