avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
11.07.2026 16:51
Կարևորը ճիշտ պահին ասել՝ ստոպ․ ի՞նչ է սպասվում ներարկումային բժշկությանը ապագայում

Գեղեցկության ներարկումները՝ բոտոքսը, ֆիլերները և այլ մեթոդներ, այսօր լայն կիրառություն ունեն ներարկումային երիտասարդացման ոլորտում։ Ինչու է մաշկի խնամքը պետք սկսել 20 տարեկանից, ինչպես են բոտոքսն ու ֆիլերները փոխում արտաքինը և որտեղ է թաքնված իրական հարմոնիայի սահմանը։ Այս և այլ հարցերի մասին DiGiMed հաղորդաշարի հեղինակ Տաթևիկ Բաղդասարյանը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, ներարկումային մասնագետ Մելինե Զոհրաբյանի հետ։

«Չափավոր ներարկումները, իրոք, կարող են հանգեցնել գեղեցկության և բնականության պահպանմանը: Բայց ամենակարևոր պահն է՝ ճիշտ ժամանակին ասել՝ վերջ, բավական է, այս պրեպարատները արդեն քեզ չեն օգնի։ Տարիքային ծերացումը մենք չենք կարող այդ քանակությամբ կոմպենսացնել ֆիլերներով: Այս պարագայում բուժառուները արդեն պետք է դիմեն վիրահատական միջամտությունների, որի ժամանակ արդեն խորը ծավալներով կատարվում է վիրահատություն, և արդյունքները բավականին լավ ու ցանկալի են լինում»:


Մասնագետը հավելում է, որ դեմքից բացի, տարիքը հաճախ մատնում են պարանոցն ու ձեռքերը, որոնց խնամքի համար նույնպես կիրառվում են բիոռևիտալիզացիա, կոլագենի ստիմուլյատորներ կամ սեփական ճարպի ներարկում։

🎦 զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM
👍 2
1
4 1.1K

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

645
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram