avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
11.07.2026 15:19
«Ծնողական ժամը», իրականում հիմնականում կես ժամը, տրվում է աշխատող ծնողին, որ հասցնի աշխատանքային օրվա ընթացքում բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

Երեկ ուժի մեջ մտավ «ծնողական ժամ» կարգավորումը․ այն տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա․ գործատուն չի կարող մերժել:

Ահա թե ինչպես է գործելու նոր կարգավորումը՝

▫️մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին` օրական մինչև 30 րոպե,
▫️մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական մինչև 1 ժամ,
▫️մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին` օրական մինչև 1 ժամ անկախ երեխաների թվից։

Իսկ ինչպես է իրականում գործելու կարգավորումը, եթե այն մեկ օրում արդեն ավելի շատ ռիսկեր ու հարցեր է առաջացրել․ դրանք ամփոփել ու մեկնաբանում է Արման Ղուկասյանը՝ «Բաց տեքստով»։

@RadioSputnikArm | 106.0FM |
գրեք մեզ
2
👍 2
3 943

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

645
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram