«Գյուղացու «կոնսերվատորիան» աշխատանքային դաշտն է եղել, նա կոնսերվատորիա չի ավարտել, որ իր բալիկի համար օրոր երգի, մածուն սարքելուց երգ երգի կամ պարի․ ավանդական երգն ու պարը եղել են ժողովրդինը»։
«Մեր երգերը և մենք» նախագծի անդամներ
Գոհար Մկրտչյանն ու Մերի Սերոբյանը «Ուրիշ նորություններում» ասում են՝ իրենց նախագիծը ոգեշնչված է Գագիկ Գինոսյանի գաղափարներով, և արդեն տարիներ շարունակ կամավորական հիմունքներով վեր է հանում և տարածում հայկական ավանդական մշակույթի շերտերը։
«Մեր մշակույթը չափազանց բազմազան է՝ երգեր, պարեր, ծեսեր, խաղեր, և այդ բոլորը իրար հետ չափազանց փոխկապակցված են․ մեկն առանց մյուսի կիսատ է»,- նշում են նախագծի անդամները՝ ընդգծելով՝ անկախ երաժշտական կրթությունից, յուրաքանչյուրը կարող է դառնալ դրանց կրողն ու փոխանցողը։
Այս անգամ բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խորը իմաստ ու հարուստ ծիսական համալիր՝ գիշերային խնձոր խորովելուց ու «Խնդումի ծառից» մինչև անձրևաբեր տիկնիկների ծեսեր։
🎦 զրույցն ամբողջությամբ
@RadioSputnikArm |
106.0FM |
գրեք մեզ
Обсуждение 0
Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.
Обсудить в Telegram