avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
09.07.2026 14:25
«Այսօր Եվրոպայում, երբ ֆիլմացանկերում տեսնում են հայկական վավերագրությունը, վստահ են, որ այն որակյալ է լինելու։ Սա վերջին տարիների բոլորիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ է և շատ լուրջ հայտ»։


Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, լուսանկարիչ Սիլվա Խնկանոսյանն ասում է՝ համաշխարհային հարթակում հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք, քանի որ կանայք ավելի խիզախ են. տղամարդիկ դժվարանում են անկեղծանալ։

Սիլվա Խնկանոսյանը Արցախյան վերջին պատերազմն է վավերագրել․ վերհիշում է՝ պատերազմի ժամանակ այնպիսի էմոցիաներ ես ապրում, որ ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա ապրել․ «Երբ չգիտես՝ ուր ես գնում, շատ հեշտ է խիզախ լինելը»։

Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոներում հաղթած ռեժիսորը վստահեցրեց` հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել ամբողջ աշխարհին, եթե պատմվում են ազնիվ, հեղինակային լեզվով։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությանը։
 
«Մեզ ասում են՝ ձեր անցյալը գիտենք, ցույց տվեք՝ հիմա ինչ խնդիրներ ունեք, հիմա ինչ կյանքով եք ապրում։ Օրինակ՝ Թայվանում մարդիկ ասում էին՝ մենք չգիտենք՝ որտեղ է Հայաստանը, բայց զգում ենք այդ մարդկանց ցավը»։

 
🎦 զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM |
գրեք մեզ
👍 4
2
👏 1
2 123

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

645
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram