Ինչպես են ազդել ընտրություններն անշարժ գույքի շուկայի վրա. վերլուծել է ոլորտի մասնագետը
«Համապետական ընտրությունները, հակառակ ոլորտի մասնագետների սպասումներին, անշարժ գույքի շուկայի վրա բացասական ազդեցություն չեն ունեցել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի անշարժ գույքի ոլորտի կազմակերպությունների ասոցիացիայի խորհրդի անդամ
Անդրանիկ Հարությունովը։ Ըստ փորձագետի՝ թվում էր, թե որոշակի դադար կվերցնեն քաղաքացիները, բայց շուկան ավելի ակտիվ է, քան, օրինակ, նախորդ տարի այս ամիսներին։
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճ կա նաև երկրորդային շուկայում։ Փորձագետի խոսքով՝ 2026 թ-ի հունվարին երկրորդային շուկայում մոտ 419 առուվաճառքի գործարք է գրանցվել, մինչդեռ 2025 թ․-ին՝ ընդամենը 265 էր։ Նույն տենդենցը պահպանվել է նաև փետրվար և մարտ ամիսներին։
Մասնագետը խոսել է նաև մարզերում բնակվող քաղաքացիների նախընտրությունների մասին․ ասում է՝ քիչ թե շատ վճարունակ մարդիկ նախընտրում են բնակարան ձեռք բերել ոչ թե իրենց մարզում, այլ Երևանում կամ Երևանին մոտ։
🎦զրույցն ամբողջությամբ
@RadioSputnikArm |
106.0FM |
գրեք մեզ
Обсуждение 0
Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.
Обсудить в Telegram