«Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ սա ոչ թե սպառնալիքներ են, ոչ թե վրեժխնդրություն է, այլ պարզ երևույթ՝ երբ պայմանագրով նշված են երկրների պարտականությունները և հանկարծ երկիրը, ինչպես Հայաստանը, փորձում է միանգամից ճանապարհին՝ ընթացքում խախտել այդ բոլոր պայմանավորվածությունները, ինքնին հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի երկրները պետք է համապատասխան որոշումներ կայացնեն, որպեսզի իրենց շահերը չվտանգվեն։ Միանշանակ է սա։ Եվ դա ընդամենը առաջարկ է, որպեսզի մենք ընտրություն կատարենք՝ մենք ուզու՞մ ենք գնալ 90-ականների սկիզբ, միգուցե և մի քիչ ավելի լավ պայմաններում, բայց երբ չկար լույս, չկար վառելիք և այլն։ Եվ ամենակարևոր հարցը՝ ուզու՞մ ենք թշնամանալ»։
Դեմոկրատական կուսակցության ղեկավար
Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում աննախադեպ է որակել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու
փաստը։ Ասում է՝ այն, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստանի այսօրվա իշխանության ամենամեծ սադրանքն է, ավանտյուրան։
«Այն, որ որոշակի դիվերսիֆիկացիայի ենթակա է մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ, դա միանշանակ է, և դրա դեմ Ռուսաստանը հանդես չի գա։ Դա կարելի էր անել շատ ավելի հանգիստ և ոչ թե այնպիսի բացահայտ խորամանկությամբ, ինչպիսին է այսօրվա Նիկոլ Փաշինյանի գործողությունը։ Ցավում եմ, որ ժողովրդի մի հատվածը չի կարողանում ընկալել այսօր, որ վաղը շատ լուրջ հետևանքներ կարող է տեսնել»։
Քաղաքական գործիչը նկատում է՝ խնդիրը դրված է շատ պարզ՝ մենք ի՞նչ ճանապարհով ենք գնալու, որովհետև Ռուսաստանի այստեղից հեռացումը խախտում է անվտանգության 300 տարվա գործող բալանսը։ Իսկ այդ դեպքում ո՞վ է այստեղ դառնում հիմնական խաղացող․
«Ո՞վ է դառնում հիմնական «գործընկեր»՝ Թուրքիան և Ադրբեջա՞նը։ Հիմա հարց է առաջ գալիս՝ դուք, դա՞ եք ուզում, համարում եք, որ դուք կարող եք դրանց դեմ հանդես գալ որպես առանձին, ինքնաբավ միավո՞ր»։
@RadioSputnikArm |
106.0FM |
գրեք մեզ
Обсуждение 0
Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.
Обсудить в Telegram