avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
30.05.2026 15:51
Հայ տաղանդների բացահայտում. օգտագործողից՝ ստեղծող

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ընթանում է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթին այս տարի 1320 հայտ է ներկայացվել։ Մասնակիցները ոչ միայն Հայաստանի մարզերից են, այլև Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

«Մեր նպատակը երեխաներին տեխնոլոգիաների պարզապես օգտագործողից ստեղծող դարձնելն է»,– «Ուրիշ նորությունների» եթերում ասել է «Արմաթ» ազգային ծրագրի տնօրեն, «ԴիջիԿոդ»-ի պատասխանատու Մայա Շահումյանը։


Մրցույթի մասնակիցները 10-ից 18 տարեկան են, նրանք ներկայացնում են իրենց նախագծերը տարբեր անվանակարգերում՝ համակարգչային խաղեր, սարքերի ինտեգրում, վիրտուալ լաբորատորիաներ, անիմացիա, ֆինանսական գրագիտություն և այլ ուղղություններ։

🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
👍 3
106

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram