«Վախը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին չխոսել․․․ ու՛մ է պետք կյանքը էդ որակով»։
Բեմադրիչ, ռեժիսոր
Արթուր Սահակյանը «Ուրիշ նորություններում» խոսել է ինքնության, անկախության, պատմության ձևավորման ու պահպանման, բանակի ու «ֆեյքերի բանակի», մտավորականների մասին։ Իր օրինակով է փաստում՝ չլռելը խնդիրներ է առաջացնում, ինչպես օրինակ՝ երբ «Գոյը» փակվեց․
«Ես ո՞նց ասեմ՝ «հալալ է էս պատերազմը, էս ի՜նչ արեցիք»․ ո՞նց ասես էդ, ․․․ Դու ասում ես էն, ինչը որ կա, ասում են՝ «ո՜նց, մի րոպե սպասի, գիտե՞ս՝ վաղուց ծախված էր, հլը Քոչինյանը․․․»։ Եվ մեդիայի միջոցով դա դառնում է տենց գաղափար, «ճշմարտություն» է սարքվում։ Հիմա, տեսեք, իրենք փոխում են պատմությունը, «վերագրում» են պատմությունը։ Մի օր էլ կգրեն, որ Արարատը երբեք չի եղել, էս ինչը, Նոյը գոյություն չի ունեցել, դա բիբլիական կերպար է․․․ Այնինչ՝ ոնց որ հեռախոսի համարի մեջ՝ եթե մի թվով սխալվես, լրիվ ուրիշ մարդու է զանգում։ Էլեմենտար բան եմ ասում, այսինքն՝ մի բառով իրա նշանակությունը, էներգետիկան՝ լրիվ փոխվում է»։
Ռեժիսորը խոսել է նաև պետություն-քաղաքացի պահաջների ու ակնկալիքների մասին․
«Մենք ուզում ենք սիրենք մեր թագավորին․ էդ սերը երբեք փոխադարձ չի լինում։ Ինձ մի անգամ հարցրին՝ ո՞ր քաղաքական գործիչն է Ձեր ամենասիրելին։ Ես ասում եմ՝ չի կարա լինի սիրելի քաղաքական գործիչ, քաղաքական գործիչը աշխատանք է՝ պիտի գա իրա 8 ժամը աշխատի, որ ես ավելի լավ ապրեմ․ դա աշխատանք է, ես չպետք է նկատեմ անգամ՝ ինքը ով է։ Մենք էդ «արքային» ենք ման գալիս, ու դա չի ստացվում։ Այ դա էլ է մեր սխալներից, որ մենք սիրով ենք ուզում․ շատ լավ կլինի, Աստված տա, թող լինի, ես դեմ չեմ էդ սիրուն, բայց սերը պիտի չլինի որպես նրան բերելու չափանիշ»։
🎦զրույցն ամբողջությամբ
@RadioSputnikArm |
106.0FM |
գրեք մեզ
Обсуждение 0
Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.
Обсудить в Telegram