avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
29.05.2026 11:46
Սպորտային ձկնորսություն․ Հայաստանում ձևավորվում է նոր մշակույթ է, որն աշխարհում ու հատկապես Ճապոնիայում հայտնի է «Արիաֆիշինգ» անվամբ։

Սպորտային սպինինգի ֆեդերացիայի նախագահ Զոհրապ Աճոյանը և ձկնաբույծ Արթուր Դավթյանը «Ուրիշ նորություններում» խոսել են իրենց համագործակցության և Հայաստանում սպորտային ձկնորսության զարգացման մասին։ Ֆեդերացիայի ստեղծումից անցել է մոտ մեկ տարի, ու արդեն ունենք 70 գրանցված մարզիկ-սպինինգիստ։ Ինչու հենց սպինինգ՝ հյուրերը պատմել են դրայվի ու էներգիայի մասին․

«Ի տարբերություն ավանդական՝ լողանով ձկնորսության, երբ ժամերով նստում են ափին, սպինինգը շարժուն է։ Պետք է ամբողջ լճով կամ գետով մեկ պտտվես ու ինքդ գտնես ձկանը։ Գետային ձկնորսության ժամանակ լինում են օրեր, որ 8-9 կիլոմետր քայլում ենք ջրի միջով, ժայռեր ու քարեր մագլցելով բարձրանում դեպի ակունքներ։ Սրա մեջ ուրիշ դրայվ ու էներգիա կա. երբ թելը ձգված գալիս է, և ձուկը խփում է, այդ հարվածից ստացած ադրենալինն անմիջապես զգում ես ձեռքիդ մեջ, ու մարմինդ միանգամից տաքանում է»։


🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
👍 3
3 116

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram