avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
26.05.2026 10:46
100 գինեգործ տարբեր մարզերից, բացառիկ շքերթ և 250,000 այցելուի սպասում. հոբելյանական «Երևանի գինու օրերը» Երևանում կանցկացվել հունիսի 5-7-ը

«ԷվենտՏուրա» ընկերության մեդիահաղորդակցության պատասխանատու Մարգարիտա Հարությունյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է այս տարվա՝ գինու 10-րդ փառատոնի միջոցառման առանձնահատկությունները։
 
Կազմակերպիչներն այս տարի ակնկալում են այցելուների թվի շուրջ 40% աճ, ընդ որում՝ աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով զբոսաշրջիկներ Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։

Փառատոնի երաժշտական գործընկեր Լևոն Աթայանը, ներկայացնելով ծրագիրը նշում է՝ այս տարի ելույթ են ունենալու «Էթնոքարեր» խումբը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, «Երևան պրոջեկտը», «Վիդադեկուբա» և «Կաթիլ» խմբերը։ Առաջին օրը շքերթից հետո նվիրելու են ավելի գեղեցիկ հայկական էթնո-ֆոլկ երաժշտությանը, իսկ երկրորդ և երրորդ օրերին ծրագիրը լինելու է փոփ և ռոք էլեմենտներով։

🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
👍 3
😁 1
😎 1
165

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram