avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
22.05.2026 06:15
«Դե տատիկ, դա քեզ պետք չի, մի իմացիր․․․». իսկ ինչպես տարեցներին բացատրել թվային տեխնոլոգիաներն ու սովորեցնել անվտանգ օգտվել համացանցից, ժամանակակից հավելվածներից և թվայնացված պետական ու կենցաղային ծառայություններից, շրջանցել խաբեությունները:

Հայաստանում մեկնարկում է տարեցների թվային գրագիտությանն ուղղված նոր կրթական նախագիծ, որի նպատակն է 60-ից բարձր տարիքի անձանց սովորեցնել անվտանգ օգտվել համացանցից, ժամանակակից հավելվածներից և թվայնացված պետական ու կենցաղային ծառայություններից:

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ ներկայացուցիչ Վեսմիրա Հարությունյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ Մանի Քոչարյանը և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ/մասնագետ Լիլիթ Մուրադյանը «Ուրիշ նորություններում» խոսել են իրենց առաջարկի ու ծրագրի մասին (հետադարձ կապ՝ 093 556810):

«Մեր շահառուները, որ գալիս են, շատ են բողոքում. ասում են, որ թոռնիկներին, երեխաներին հարցնում են, ասում են՝ «դե տատիկ, դա քեզ պետք չի, մի իմացիր»: Բայց այդպես չի: Մեզ մոտ սովորում են անվտանգ օգտվել ինտերնետից, ինչպես խաբեության զոհ չդառնալ: Շատ ծերեր կան, ովքեր մենակ են ապրում ու ֆիշինգի զոհ են դառնում»:


🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
3
👏 2
👍 1
🤝 1
1 187

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram