avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
20.05.2026 13:59
Պահեստայինների կարճ նստարանը հնարավորություն չտվեց պայքարել մի քանի անգամ ավելի բյուջե ունեցող թիմերի հետ. «Ալաշկերտի» մարզիչ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ֆուտբոլային մրցաշրջանում «Ալաշկերտի» ելույթները համարում է բավարար, քանի որ մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմը չհասցրեց ինչպես հարկն է համալրել իր կազմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գևորգյանը Պրեմիեր լիգայի գարնանային հատվածում կայացած խաղերի ընթացքում իր ֆուտբոլիստների գործողությունները գնահատեց բարձր։

«Չեմպիոնական մրցավազքում մենք արժանի մասնակցություն ունեցանք։ Բայց թիմի պահեստայինների կարճ նստարանը հնարավորություն չտվեց որոշ խաղերում պայքարել մի քանի անգամ ավելի բյուջե ունեցող թիմերի հետ։ Իհարկե, հետևություններ արվել են ու արվելու են, ու մեզ համար կարևոր է Եվրոպական մրցասպարեզում հանդես գալու իրավունք վաստակել։ Եթե հաջողվեց, ապա բնականաբար կուժեղացնենք թիմի կազմը, որպեսզի պատշաճ ձևով հանդես գանք Եվրոպայում», –նշեց Գևորգյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
👍 3
1 185

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram