avatar
Radio Sputnik Armenia
@RadioSputnikArm
18.05.2026 16:05
Արևային քարտեզները, թռչունների աչքերի քվանտային կողմնորոշիչները և մարդը, որ խլացնում է բնության կատարյալ GPS-ը․ ինչպես չխաթարել երամների չուն

«Ուրիշ նորությունների» հյուրը թռչնաբան Լուսինե Աղաջանյանն է։
 
«Թռչունների աչքերում առկա կրիպտոքրոմ սպիտակուցներն ու ներքին աշխարհագրական քարտեզներն ապահովում են նրանց կատարյալ նավիգացիան, սակայն չուի ընթացքում չկանխատեսված ուժեղ քամիները կարող են ամբողջությամբ շեղել նրանց ուղուց և քշել հազարավոր կիլոմետրեր հեռու»։

 
Թռչնաբանը նշում է, որ մարդածին գործոնների պատճառով 1990-ականներից ի վեր աշխարհում թռչունների քանակը նվազել է 70%-ով։ Որպես թռչունների համար 21-րդ դարի գլխավոր սպառնալիքներ՝ նա առանձնացնում է որսորդների թողած արճիճե փամփուշտները, որոնք դանդաղ ռումբի պես խախտում են թռչնի կողմնորոշումը, ինչպես նաև էլեկտրահարումները, գյուղատնտեսական պեստիցիդներն ու ապակեպատ շենքերը։
 
Իսկ ինչպես համագործակցել բնության հետ. Լուսինե Աղաջանյանը կարևորում է «iNaturalist» և «eBird» հավելվածները, որտեղ յուրաքանչյուր մարդու գրանցումն օգնում է փրկել էկոհամակարգի սանիտարներին, այդ թվում՝ մեր ամենախոշոր գիշատիչ սև անգղին։

🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | 106.0FM | գրեք մեզ
👍 3
1
149

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Radio Sputnik Armenia

626
Radio Sputnik Armenia
Открыть в Telegram