«Մենք Աֆրիկա չենք. Հայաստանն ունի շատ զգայուն էկոհամակարգ, որի վրա պետք է դողալ»:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը «Ուրիշ նորություններում» ընդգծում է՝ մեր այս հարստությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է խստացնել բնապահպանական օրենքներն ու պատասխանատվությունը՝ սոսկ տուգանքներից անցում կատարելով ավելի լուրջ պատժամիջոցների։
«Հայաստանն ունի չափազանց զգայուն էկոհամակարգ և հարուստ կենսաբազմազանություն՝ շուրջ 380 խոշոր կենդանատեսակներով և 354 տեսակ թռչուններով, ինչն աշխարհի տարբեր ծայրերից ներգրավում է զբոսաշրջիկների՝ զարգացնելով թանկարժեք տուրիզմի ուղղություններից մեկը՝ թռչնադիտումը»:
Այս ամենը պաշտպանելու, պահպանելոու խնդիրների թվում բնապահպանն անդրադարձել է նաև Հայաստանում վայրի կենդանիների ապօրինի պահման դաժան պրակտիկային։ Հիմնադրամի ստեղծած վերականգնողական կենտրոնը փրկում է ռեստորաններից, լցակայաններից առգրավված կենդանիներին, որոնք հաճախ հոգեկան ծանր խնդիրներ են ունենում.
«Արջերին պահում են բետոնի կամ սառույցի վրա, առանց թաքնվելու տեղի, ու դա անվանում են սեր»:
Խաչատրյանը բոլոր այս խնդիրների վերացման համատեքստում բացառիկ կարևորություն տալով հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համագումարը (COP17), որը կրթական մեծ բաղադրիչ է ունենալու և հանրությանն ու միջազգային կառույցներին հնարավորություն է տալու համատեղ աշխատել հանուն բնության կայունության։
🎦զրույցն ամբողջությամբ
@RadioSputnikArm |
106.0FM |
գրեք մեզ
Обсуждение 0
Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.
Обсудить в Telegram