avatar
Առաջին զանգ
@ArchZang
27.05.2026 04:35
Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երեւան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:

⚡️Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի
ի աջակցություն իշխանությունների:

Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի եւ հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում։

Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮 17
1
😁 1
🤔 1
🤡 1
6 8.9K

Обсуждение 0

Обсуждение не доступно в веб-версии. Чтобы написать комментарий, перейдите в приложение Telegram.

Обсудить в Telegram

Առաջին զանգ

26.2K
Ալիք հայերի և Հայաստանի մասին։

🤖 Հետադարձ կապ։ @ArchZang_bot
Открыть в Telegram