Առաջին զանգ
@ArchZang
2 1.8K
🔁💬Մեր անսահման սիրելի երկիրը🇦🇲«Օտելլո» ծառայության տվյալներով՝ ՀՀ-ն թավշյա սեզոնի համար (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 11-ը) ամրագրումների թվով արտասահմանյան ուղղությունների առաջատար հնգյակում է։
Առաջին տեղում Թուրքիան է՝ 2,4% մասնաբաժնով։ Առաջատար հնգյակում են նաև Բելառուսը, Ուզբեկստանը և Թաիլանդը։
«Ozon Travel» ծառայության տվյալներով՝ 2026 թվականի թավշյա սեզոնին ընդառաջ ՀՀ ավիատոմսերի ամրագրումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 2,7 անգամ։
🔁💬Փաշինյանի սրտի երգիչները կամ ինչպես խաչ քաշել Եռաբլուրի վրա ու ուրանալ Արցախը🤬Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Երևանում և չորս մարզային քաղաքներում նախատեսվող տոնական միջոցառումների կազմակերպման համար պետական բյուջեից կուղղվի 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ։ Գումարը նախատեսվում է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից։
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված գլխավոր տոնակատարության համար կտրամադրվի 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ։ Կազմակերպիչներն ակնկալում են մոտ 40 հազար հանդիսատես։
Համերգին նախատեսվում է մի շարք հայտնի հայ կատարողների մասնակցություն։ Ելույթներով հանդես կգան Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ը, «Կարեն-Սևակ Բենդ»-ը և այլ արտիստներ։
Ճանաչենք այն արտիստներին, ովքեր գումարի դիմաց «վաճառվել են» ՔՊ-ին։ Մի պահ նայեք Եռաբլուրին, ի՞նչ եք զգում...