Arman Ghukasyan
Переслано от Radio Sputnik Armenia
1 23
«Եթե խորհրդարանը չի քննարկում մարդկանց առաջնահերթ մտահոգությունները, ապա այն աստիճանաբար հեռանում է իր հիմնական առաքելությունից»։
Մինչ հասարակությունը սպասում է սոցիալական, տնտեսական և անվտանգության ոլորտներում կուտակված խնդիրների լուծումներին, քաղաքական օրակարգում էլի գերակշռում են փոխադարձ մեղադրանքներն ու երկրորդական թեմաները։ Մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում Ազգային ժողովը պետք է լինի երկրի գլխավոր քաղաքական հարթակը, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրները, ներկայացվում են լուծումներ և ձևավորվում է պետական քաղաքականությունը։
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար շարունակում է մնալ շատ հարմար քաղաքական ռեսուրս. այս թեման իշխանությանն անհրաժեշտ է սեփական կառավարչական անկարողությունն ու թերացումներն արդարացնելու համար, ինչը սակայն լուրջ հարված է հասցնում երկրի ներդրումային միջավայրին։
«Օրինակ, հիշենք 2018 թվականը, երբ Գագիկ Ծառուկյանն աջակցեց շարժմանը և ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, այն ժամանակ նույն «Արարատցեմենտ» գործարանը, «Օլիմպավանը» և մյուս օբյեկտները համարվում էին օրինական սեփականաշնորհված, և ամեն ինչ նորմալ էր։ Բայց հենց որ Գագիկ Ծառուկյանը որոշեց խոսել իշխանության թերացումների և խոստումները չկատարելու մասին, նրա բոլոր բիզնեսները հանկարծակի հայտնվեցին իրավապահների թիրախում։ Այս ամենն ունենում է չափազանց վտանգավոր «կողմնակի էֆեկտ» տնտեսության համար․ ցանկացած ներդրող իրեն անպաշտպան է զգալու»։